Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հրապարակվել է Հայոց ցեղասպանության փոխհատուցման համապարփակ զեկույցը

Հրապարակվել է Հայոց ցեղասպանության փոխհատուցման համապարփակ զեկույցը
01.04.2015 | 16:04

Հայոց ցեղասպանության փոխհատուցման հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող խումբը (The Armenian Genocide Reparations Study Group) հրապարակել է վերջնական զեկույց` իրավական, պատմական, քաղաքական ու էթիկական առումներով Ցեղասպանության փոխհատուցման համապարփակ վերլուծություն: asbarez.com-ը նշում է, որ 2014-ի սեպտեմբերին խումբն ավարտել է զեկույցը, սակայն ներկայացվել է միայն նախաբանը: Զեկույցի ամբողջական տարբերակն արդեն հրապարակվել է ու հասանելի է ներբեռնման համար:
Խումբը ձևավորվել է 2007-ին` ներառելով փոխհատուցման հարցի տարբեր ոլորտները ներկայացնող 4 փորձագետի: Խմբի առաքելությունն է կազմել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փոխհատուցումների` իր տեսակի մեջ առաջին համապարփակ վերլուծությունը: Անցած տարիներին Ցեղասպանության փոխհատուցման հարցը կենտրոնական դիրք է գրավել գիտական տարբեր շրջանակներում:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ